211652_close_icon
views-count829 դիտում article-date 14:29 09-06-2023

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկրների միջև թյուրիմացությունները շտկելու հնարավորությունները

Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկու հարևանների միջև թյուրիմացությունները շտկելու և հարաբերությունների բնականոն ընթացքն ապահովելու ծրագրերը։ Այս մասին գրում է Tasnim գործակալությունը:

Հինգշաբթի երեկոյան Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում խոսել են Թեհրանի և Բաքվի միջև հարաբերություններում վերջին զարգացումների մասին։

Երկարատև զրույցի ընթացքում բարձրաստիճան դիվանագետներն ընդգծել են խնդիրների լուծման նպատակով Իրանի և Ադրբեջանի միջև տարբեր ոլորտներում տեխնիկական և փորձագիտական պատվիրակությունների փոխանակման անհրաժեշտությունը։

Ամիրաբդոլլահիանը և Բայրամովը համակարծիք են եղել, որ մեդիա մթնոլորտի ճիշտ կառավարումը կառուցողական կլինի: Նրանք քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը և ընդգծել թյուրիմացությունները վերացնելու և երկու երկրների միջև հարաբերությունները դեպի բնականոն հուն ուղղելու անհրաժեշտությունը, ինչը համապատասխանում է բարիդրացիությանը և փոխադարձ շահերին։

Երկուշաբթի Twitter-ի իր միկրոբլոգում Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է Իսրայելի՝ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները սրելու փորձերը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ժողովուրդը պետք է վախենա Սիոնիստական ռեժիմից, ոչ թե քաղաքակիրթ ու իսլամական Իրանից։

Նմանատիպ նյութեր