211652_close_icon
views-count475 դիտում article-date 15:56 08-06-2023

Համոզմունք ունենք, որ ՔՊ-ն կիրառելու է բոլոր գործիքակազմերը՝ Երևանում իշխանությունը պահելու համար․ Թանդիլյան

Մտավախություն չէ, համոզմունք ունենք, որ կիրառելու են բոլոր գործիքակազմերը, որոնք իրենք ունեն, որպեսզի պահեն Երևանում իշխանությունը։ Մենք առաջին անգամ չէ, որ դրան հանդիպում ենք։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, պատասխանելով հարցին՝ չունե՞ն մտավախություն, որ իշխանությունը պետական ապարատը կկիրառի նաև այս ընտրություններում, ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Բայց դա որևէ կերպ մտավախության առիթ չէ մեզ համար, որովհետև յուրաքանչյուր արարք ունի հակաարարք և հակագործողություն։ Մենք գիտենք, թե ինչպես պայքարել այդ ռեսուրսի դեմ, թե այն պրոցեսների դեմ, որը հետագայում կիրառվում են։ Իրականում դա էլ ունի որոշակի թվաբանական հաշվարկ։ Մենք շատ իրատես ենք․ մենք գիտենք վարչաան ռեսուրսի ազդեցության տեսակարար կշիռը, մենք գիտենք դրա դիմաց և դեմ ինչ ենք անում, որ դա չաշխատի»,- ասաց Մանե Թանդիլյանը՝ հիշեցնելով, որ Տաթև համայնքում 1 ձայնով են հաղթել ՔՊ-ին ու ընդգծելով, որ յուրաքանչյուրի քվեն է բան փոխելու։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր