211652_close_icon
views-count871 դիտում article-date 10:35 07-06-2023

7 մարդ Նովայա Կախովկայում անհետ կորել է ՀԷԿ-ի փլուզումից հետո, Կորսունկա բնակավայրն անցել է ջրի տակ

Առնվազն 7 մարդ Նովայա Կախովկայում անհետ կորել է հէկի փլուզումից հետո։ Այս մասին չորեքշաբթի tass.ru-ին տեղեկացրել է քաղաքի վարչության ղեկավար Վլադիմիր Լեոնտեւը։

«7 մարդ, որոնց մասին հաստատ գիտենք»,- ասել է նա՝ պատասխանելով անհետ կորածների թվաքանակի մասին հարցին։

Նրա խոսքով՝ Կորսունկա բնակավայրը Դնեպրի ձախ ափին լիովին անցել է ջրի տակ Կախովի ջրամբարտակից անկառավարելի ջրահոսքի պատճառով, որը ՀԷԿ-ի փլուզման հետևանքն է։

«Կորսունկա բնակավայրն ամբողջովին անցել է ջրի տակ, Դնեպրյանին, Կրինկին, Կազաչյին, Լագերին մինչեւ տանիքները ջրի մեջ են»,- ասել է Լեոնտեւը։

Նմանատիպ նյութեր