211652_close_icon

Գորիսիում մառախուղ է․ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհին գործում են երթևեկության սահմանափակումներ

views-count757 դիտում article-date 09:41 07-06-2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:

Գորիսի տարածաշրջանում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նմանատիպ նյութեր