955 դիտում
09:29 07-06-2023
Ամռանը խորհրդարանում թեժ է լինելու. հրահանգ կա․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամառը խորհրդարանում թեժ է լինելու: Հաջորդ շաբաթ մեկնարկում են ԱԺ հերթական նիստերը, իսկ ամռանը արտահերթ նիստեր կլինեն, քանի որ շատ նախագծեր կան, որոնք օդում են մնացել, դեռ չեն քննարկվել, ուստի, հերթական նիստերից բացի, ԱԺ արտահերթ նիստեր կգումարվեն, որպեսզի նախագծերը քվեարկվեն:
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցեցին, որ պատգամավորներին հրահանգ է իջեցվել մինչեւ ԱԺ պաշտոնական արձակուրդը՝ հուլիսի 15, գուցե նաեւ մինչեւ օգոստոսի 1-ը երկրից երկար ժամանակով չբացակայել, արձակուրդի ծրագրեր չկազմել: Արտահերթ նիստերի ավարտից հետո նոր՝ պատգամավորները կարող են հանգստի մասին մտածել: Ընդ որում՝ ՔՊ-ականներին ասվել է, որ ամռանը եւս քաղաքական դաշտն ակտիվ պետք է պահել, նոր նախագծեր հեղինակել, տարբեր թեմաներով քննարկումներ կազմակերպել:
Թե որն է սրա նպատակը, ՔՊ-ականների համար եւս անհասկանալի է, բայց «հրահանգ է» եկել, պետք է կատարեն: Գուցե պատճառը Երեւանի ավագանու ընտրություններն են»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
874 դիտում
08:04 06-08-2024
Ինչու՞ դատավորները որոշեցին ժողով հրավիրել թեժ ամռանը. ներքին հրահանգ է եղել. «Ժողովուրդ»
1238 դիտում
10:13 12-11-2019
Խորհրդարանում այս օրերին թեժ է լինելու. «Ժողովուրդ»
1402 դիտում
10:29 07-04-2023
Ամռանը ստիպված են լինելու արձակել ավագանին. «Իրավունք»
Այս բաժնից
1219 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»