211652_close_icon

Ռիշի Սունակը Վաշինգտոն այցը կօգտագործի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բեն Ուոլեսի թեկնածության օգտին լոբբինգի համար. Telegraph

views-count943 դիտում article-date 16:30 05-06-2023
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը այս շաբաթ Վաշինգտոն կատարելիք իր այցի ընթացքում կփորձի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին համոզել, որ վերջինս սատարի Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին հաղորդում է Telegraph պարբերականը:

Telegraph-ի հաղորդմամբ՝ Սունակն անցյալ ամիս Հիրոսիմայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին Բեն Ուոլեսի թեկնածության օգտին լոբբինգ է իրականացրել, սակայն Լոնդոնում մտահոգվում են, որ Ֆրանսիան և Գերմանիան չեն ցանկանա թույլ տալ ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում բրիտանացու թեկնածությունը և գլխավոր քարտուղարի պաշտոնում կառաջադրեն կին թեկնածուի:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնորդներից մեկը Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն է, որը Բայդենի հետ հանդիպելու է այսօր:

Նմանատիպ նյութեր