211652_close_icon
views-count568 դիտում article-date 13:29 05-06-2023

Բայրամովը հայտարարել է առաջիկայում Վաշինգտոնում ևս 1 հանդիպման մասին

Վաշինգտոնյան բանակցությունները գործնական դրական արդյունք են տվել։  Փաստաթղթի շուրջ համաձայնեցված կետերի թիվն ավելացել է, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Բայց բաց հարցերը դեռ մնում են։ Որոշ կետերի վերաբերյալ ամբողջական համաձայնեցում ձեռք չի բերվել, ուստի գործընթացը կշարունակվի»,-ասել է նա։ 

Բայրամովը հայտնել է, որ առաջիկայում հերթական հանդիպումը նախատեսված է Վաշինգտոնում: «Դուք գիտեք, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկը ադրբեջանական կողմի նախաձեռնությունն է, հիմնարար սկզբունքները հռչակվել են Ադրբեջանի կողմից, խաղաղության պայմանագրի առաջին նախագիծը ներկայացվել է Ադրբեջանի կողմից։ Մենք անխուսափելի ենք համարում միջազգային իրավունքին եւ սկզբունքներին համապատասխան խաղաղության հասնելը։ Պետք է պատրաստվի եւ ստորագրվի հաշտության պայմանագիր եւ միջպետական հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր։ Անհնար է կանխատեսել, թե որքան ժամանակ կպահանջի այդ գործընթացը»,-ասել է նա։

Ավելի վաղ խաղաղության համաձայնագրի «անխուսափելիության» մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Նմանատիպ նյութեր