211652_close_icon
views-count796 դիտում article-date 12:37 04-06-2023

Ռուսաստանն Ուկրաինայում կորցել է 209 940 մարդ. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է հունիսի 4-ի  դրությամբ Ուկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանի կորուստների վերաբերյալ տվյալներ։ Ըստ դրանց՝ ռուսական կողմի ընդհանուր մարտական կորուստները 24.02.22-ից մինչև 04.06.23-ը կազմել են մոտավորապես 209 940  մարդ: Այս մասին գրում է korrespondent.net-ը:

Բացի այդ, Ուկրաինայում ռուսական բանակը կորցրել է 3837 տանկ, 7512 զրահապատ մարտական մեքենա, 3555 հրետանային համակարգ, 583 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 344 ՀՕՊ համակարգ, 313 ինքնաթիռ, 298 ուղղաթիռ, 3175 անօդաչու թռչող սարք, 1132 թևավոր հրթիռ, 18 նավ/ նավակ, 6305 ավտոմոբիլային տեխնիկա, 479 հատուկ տեխնիկա:

Նշենք, որ  ՌԴ ՊՆ-ն պատերազմում իր զոհերի մասին տվյալներ չի ներկայացնում:
 

Նմանատիպ նյութեր