211652_close_icon

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀԲԸՄ AGBU-Silicon Valley մասնաճյուղի նախագահ Երվանդ Զորյանին

views-count880 դիտում article-date 12:14 03-06-2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ, Հայ բարեգործական ընդհանուր միության՝ «AGBU-Silicon Valley» մասնաճյուղի նախագահ Երվանդ Զորյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության և տեխնոլոգիական նորարարությունների շարունակական զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել գիտակրթական ոլորտի, կառավարության և գործարար համայնքի փոխգործակցության խթանման և միասնական օրակարգի ձևավորմանը:

Հանրապետության նախագահը շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել բարձ տեխնոլոգիական արդյունաբերության և տեխնոլոգիական նորարարությունների զարգացմանը միտված նախաձեռնություններին:

Նմանատիպ նյութեր