211652_close_icon
views-count1312 դիտում article-date 16:47 17-04-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Բուենոս Այրեսի (Արգենտինա) մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին: ՀԲԸՄ անդամ, Մայր Աթոռի բարերար Ռուբեն Քեշիշյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ուխտագնացությանը մասնակից հայուհիներին և խմբին միացած արգենտինացիներին` ուրախություն հայտնելով Հայաստանում գտնվելու առիթով: Այնուհետև ներկաներին իր հայրական օրհնությունը բաշխեց Ամենայն Հայոց Հայրապետը` գուհանակությամբ վերհիշելով Արգենտինա կատարած իր հովվապետական այցելությունները և արձանագրելով արգենտինահայ համայնքի կազմակերպվածությունը և հայ կյանքի ու ազգային արժեքների պահպանման գործում դրսևորած նախանձախնդրությունը: Այցի առիթով Վեհափառ Հայրապետը իր գնահատանքը հայտնեց Բուենոս Այրեսի ՀԲԸՄ կենտրոնական մասնաճյուղի անդամներին` ընդգծելով, որ ՀԲԸՄ անուրանալի դերակատարություն ունի ինչպես արգենտինահայության կյանքում, այնպես և համայն ազգային կյանքում: Հանդիպմանը Նորին Սրբությունը հետաքրքրվեց նաև համայնքի կյանքով, հայկական վարժարանների գործունեությամբ և գաղութի առջև ծառացած զանազան խնդիրներով: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուխտավոր հայորդիներին մաղթեց Աստծո զորկացությունն ու պահպանությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր