Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է. դատախազություն
Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է: Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։ Այս մասին հայտնում է դատախազությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական հետապնդում է հարուցվել «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում 16-ամյա անչափահասին ծեծի ենթարկած Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ: Ավելի ուշ նա ձերբակալվել էր։