211652_close_icon
views-count649 դիտում article-date 17:50 02-06-2023

Ինձ սպասարկող ավտոմեքենայի ապակիներից մգեցման թաղանթները հեռացվել են. Հակոբ Արշակյան

Ինձ սպասարկող ավտոմեքենայի ապակիներից մգեցման թաղանթները հեռացվել են։ Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը․

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր քաղաքացիներին, ովքեր, արձագանքելով ոստիկանության կոչին և գիտակցելով մեքենաների դիմացի ապակիների չափից դուրս մգեցման ռիսկերը, ապակիներից հեռացրել են մգեցման թաղանթները։

Նաև տեղեկացնում եմ, որ ինձ սպասարկող ավտոմեքենայի ապակիներից դրանք նույնպես հեռացվել են` գործող օրենքի և կարգի համաձայն, իսկ ընտանիքիս պատկանող մեքենան ի սկզբանե ունեցել է գործարանային, թուլատրելի մգեցված ապակիներ` առանց լրացուցիչ մգեցնող թաղանթների։

Մեր բոլոր քաղաքացիներին անվտանգ երթևեկություն եմ մաղթում»,- գրել է Արշակյանը։

Նմանատիպ նյութեր