Գյումրիում պարեկների ստացած հերթական օպերատիվ տեղեկությունը հավաստի էր. հայտնաբերեցին «Toyota»-ի ապակիները «մասկիրովկա» արած վարորդին, ով իր ձեռքով սև թաղանթները հեռացրեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ, շարունակում են պայքարը օրինախախտ այն վարորդների նկատմամբ, ովքեր փորձում են Շիրակի մարզում իրենց վեր դասել օրենքից ու երթևեկում են՝ խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները։
Վերջին ամիսներին ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները մարզում հայտնաբերել և հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 100-ից ավել տրանսպորտային միջոցներ, որոնց սեփականատերերն ու վարորդները մարզում իրենց համարել են արտոնյալ։
Այսօր՝ հունիսի 23-ին, ՊԾ Շիրակի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ Գյումրիում «Toyota» մակնիշի «001 HA 01» համարանիշի ավտոմեքենան շրջում է ժողովրդի լեզվով ասած «մասկիրովկա» վիճակում, այն է՝ ապակիներն ամբողջությամբ մգացված են, ու երբ վարորդը նկատում է Պարեկային ծառայության ավտոմեքենան, հատուկ կառավարմամբ կարողանում է մգացված ապակիներն իջեցնել՝ փոխարենը բարձրացնելով թույլատրելի թափանցիկություն ունեցող ապակիները։
Թվում է, թե մերօրյա գյուտարարը կկարողանար այդ ձևով մոլորեցնել Գյումրիի պարեկներին, սակայն վերջինները նրանցից ավելի խելամիտ էին։ Հայտնաբերում են «Toyota»-ն ու տեղափոխում հատուկ պահպանվող տարածք, որտեղ էլ պարզվում է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է ու վարորդն ինքնակամ պոկում է ապակիների սև թաղանթը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։