211652_close_icon
views-count6214 դիտում article-date 20:44 24-11-2018

Երևան-Սևան նոր արագընթաց գնացք կներդրվի. Հակոբ Արշակյան

«Հայավտոկայան» ՓԲԸ-ն դրվել է մասնավորեցման պլանի մեջ, ինչը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն անընդունելի ռազմավարական սխալ է համարում: [url=https://armenpress.am/arm/news/955759.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ասաց, որ պլան է եղել սեփականաշնորհել «Կիլիկիա» ավտոկայանը, «Հյուսիսային» և «Սասունցի Դավիթ» ավտոկայանները: «Հարցով գործընթացներ են սկսվել, և աշխատում են այն ուղղությամբ, որ պետգույքի հաշվեկշռից բերեն պետական հաշվեկշիռ»,-ասաց նա: Նա նշեց, որ կենտրոնական երթուղիների երթուղային ցանց կստեղծվի ամբողջ Հայաստանի տարածքով, որը նաև ինտեգրված կլինի Երևանի քաղաքապետարանի քաղաքի կենտրոնացված ցանցին: «Ձևական կտրոնների ինստիտուտը մենք վերացնում ենք: Նույն վճարի դիմաց մեքենաներն անցնելու են պատշաճ տեխզննություն: Ղեկային և արգելակման համակարգերի հետ կապված կոմպրոմիսներ չեն ինելու և այդ տեխզննության կետերում փորձելու ենք նաև կազմակերպել, որ հերթեր չգոյանա»,- հավելեց նա: Երկաթուղու մասով էլ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ռազմավարություն է մշակվում միջազգային բեռնափոխադրումների, ինչպես նաև ներքին միջազգային ուղևորափոխադրումների մասով: «Սևանի զարգացման ծրագրի շրջանակներում ևս մեկ էլեկտրական, արդիականացված արագընթաց գնացք կներդրի, ինչպես Երևան-Գյումրիի դեպքում:Դա կդառնա մեր տուրիզմի և Սևանի զարգացման ծրագրի հիմնական բաղկացուցիչ մասերից մեկը»,- նշեց նա:

Նմանատիպ նյութեր