211652_close_icon
views-count775 դիտում article-date 10:55 31-05-2023

Հյուսիսային Կորեան փորձել է ռազմական լրտեսական արբանյակ է արձակել, սակայն այն ընկել է ծովը

Հյուսիսային Կորեան հրթիռի միջոցով ռազմական լրտեսական արբանյակ է արձակել, սակայն արձակումն անհաջող է եկել։ Հրթիռը շարժիչի անսարքության պատճառով ընկել է Դեղին ծովը։ Այս մասին հայտնում է ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հույս ունեն առաջիկայում նոր հրթիռ արձակել։

Գործակալության տվյալներով՝ մայիսի 31-ին արձակվել է ռազմահետախուզական Manningon-1 արբանյակը։ Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ վարչությունը հայտնել է, որ հրթիռի բեկորները հայտնաբերվել են մոտավորապես ժամը 8.05-ին (02.05 Մոսկվայի ժամանակով) ծովում՝ Օչանգ-դո կղզուց մոտ 200 կմ դեպի արևմուտք։ Այժմ բեկորները դուրս են բերվում։

Հարավային Կորեայի և Ճապոնիայի իշխանությունները դատապարտել են ԿԺԴՀ-ի արձակումը։

Նմանատիպ նյութեր