Airbus-ը ընկել է ծովը. երկիրը տեխնիկա չունի այն դուրս բերելու համար
Ինդոնեզիայի փրկարար ծառայության ղեկավար Բամբանգ Սոելիստոն հայտարարել է, որ երկիրը չունի համապատասխան տեխնիկա ինքնաթիռը ջրի տակից դուրս հանելու համար:
Դրա համար նա դիմել է երկրի արտգործնախարարություն, որպեսզի անհրաժեշտ տեխնիկան տրամադրեն մյուս երկրները:
Հիշեցնենք, որ նախօրեին AirAsia ավիաընկերության ինքնաթիռը ուղևորվել էր Ինդոնեզիայի Սուրաբայա քաղաքից Մալայզիայի Սինգապուր քաղաք: Սակայն թռիչքից 40 րոպե հետո անհետացել է ռադարներից:
Ենթադրվում է, որ այն Կալիմանտան կղզու տարածքում է եղել և ընկել է ծովը: Airbus 320-200-ի ինքնաթիռում եղել է 155 ուղևոր և 7 սպասարկող անձնակազմ: