1513 դիտում
09:39 31-05-2023
1 տոննա հերոին ներմուծելու գործով նոր զարգացումներ կլինեն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 1 տոննա Հերոին ՀՀ ներմուծելու դեպքով ՀՀ իրավապահ համակարգում ներքին քննարկում է եղել։ Մասնավորապես, իրավապահները բարձրացրել են այն հարցը, որ, անկախ այն հանգամանքից, թե 1 տոննա Հերոինի մասին ահազանգել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, դա որեւէ կերպ չի փրկում իրեն։
Իրավապահ համակարգում կասկածներ կան, որ Հերոինը ՀՀ ներմուծողները ինչ-որ հարցում անհամաձայնություն են ունեցել, ու կեղտը ջրի երես է դուրս եկել. հիմա պետք է հասկանալ, թե ով կամ ովքեր ինչ կապ ունեն 1 տոննա Հերոինը ՀՀ ներմուծելու հետ։ ԱԱԾ-ն սկսել է Միհրան Պողոսյանի եւ նրա ընկերությունների աշխատակիցների կալանավորման գործընթացը։
Հուսանք՝ նախաքննական մարմինը այսքանով չի սահմանափակվի, ու հերթը կհասնի «խոշոր ձկներին», քանի որ առանց քաղաքական իշխանության ներսում թիկունք ունենալու 1 տոննա Հերոինը չէր կարող մտնել Հայաստան։
Նշենք, որ երեկ ԱԱԾ-ն «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ՝ Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի եւ պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցել:
Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հավելենք, որ Պողոսյանի նկատմամբ սա երկրորդ հետախուզումն է. առաջինի հարցում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձախողեց, եւ Պողոսյանը շարունակում է մնալ ՌԴ-ում, անխռով ապրել, բիզնես անել ուրիշների անուններով եւ անգամ զանգահարել հայրենի իրավապահներին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4345 դիտում
08:41 06-03-2018
Մարտի 1-ի գործով հետաքրքիր զարգացումներ կլինեն. «Ժողովուրդ»
2498 դիտում
09:48 23-01-2014
Հայաստան 1 տոննա հերոին կարող էին ուղարկել միայն Թուրքիայի հատուկ ծառայությունները. «168 ժամ»
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»