2498 դիտում
09:48 23-01-2014
Հայաստան 1 տոննա հերոին կարող էին ուղարկել միայն Թուրքիայի հատուկ ծառայությունները. «168 ժամ»
«168 ժամ»-ը գրում է. «Աժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, կարծում է, որ Հայաստան 1 տոննայի չափ հերոին կարող էին ուղարկել միայն Թուրքիայի հատուկ ծառայությունները։ «Ցանկացած նարկոբարոն, երբ 200 միլիոն և ավելի դոլար արժեցող ապրանք է տեղափոխում, նախօրոք երաշխիքներ է ստանում, որ համապատասխան վճարի դիմաց՝ այդ ապրանքը կհասնի հասցեատիրոջը։ Դժվար է ենթադրել, որ այս դեպքում ապրանք ուղարկողը հույսը դրել է միայն հայ մաքսավորների միամտության և ոչ պրոֆեսիոնալիզմի վրա։ Բացի այս, եթե այդ ապրանքը նախատեսված էր հասցնել Թուրքիա, ապա Իրանը Թուրքիայի հետ ունի բավական մեծ ցամաքային սահման, և որևէ իմաստ չունի ապրանքը նախ՝ անցկացնել Հայաստանով, հետո՝ Վրաստանով, նոր միայն հասցնել Թուրքիա, որը հավելյալ վտանգ է ներկայացնում իրենից։ Բայց քանի որ գործում առկա են Թուրքիայի քաղաքացիներ, կարծում եմ, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները դիտավորյալ Հայաստան են ուղարկել 1 տոննա հերոին և հատուկ կազմակերպել են, որ այն հայտնաբերվի մեր մաքսային մարմինների կողմից։
Նրանց հաշվարկը կարող էր այն լինել, որ նույնիսկ համապատասխան քննությունից հետո այդ ապրանքը չի ոչնչացվի, կամ կկազմակերպվեր կեղծ ոչնչացում, իսկ իրական ապրանքը կվաճառվեր Հայաստանի քաղաքացիներին՝ դրանով թունավորելով հարյուր-հազարավոր հայաստանցիների, հարյուր–հազարավորների դարձնելով թմրամոլ։ Բացի այդ, նման քանակության ապրանք իրացնելու դեպքում Հայաստանի տնտեսությունից և դրամական շրջանառությունից դուրս կբերվեր 200-400 միլիոն դոլար կանխիկ գումար, որը նույնպես կործանարար ազդեցություն կունենար առանց այն էլ վատ վիճակում գտնվող Հայաստանի տնտեսության համար։ Չի բացառվում նաև, որ ապրանքը թուրքական հատուկ ծառայությունները մտադիր են եղել իրացնել հենց հայկական շուկայում՝ հիշյալ նպատակներն իրականացնելու համար, և միայն բռնվելուց հետո են որոշել ՝ որպես վերջնական հասցեատեր նշել Թուրքիան»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1510 դիտում
09:39 31-05-2023
1 տոննա հերոին ներմուծելու գործով նոր զարգացումներ կլինեն․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
730 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները
883 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը
916 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները