Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ. ՏԵՍԱՆՅՈւԹ
Արցախի ՊՆ-ն տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները ականանետային կրակ բացում հայկական դիրքերի վրա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։
Ժամը 11։40-ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։
Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 30-ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։