211652_close_icon

Լեհաստանը փակում է սահմանը Բելառուսի և Ռուսաստանի բեռնատարների համար

views-count1261 դիտում article-date 13:37 30-05-2023
Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկիի կարգադրությամբ, հունիսի 1-ից Լեհաստանը փակում է սահմանը Բելառուսի և Ռուսաստանի բեռնատարների համար։

Ավելի վաղ Լեհաստանի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Բելառուսի 365 քաղաքացիների նկատմամբ։

Վարշավայի քայլերը պատասխան են Բելառուսի քաղաքացի, ծագումով լեհ լրագրող Անջեյ Պոչոբուտի դեմ Բելառուսի իշխանությունների բռնաճնշումների։

Գրոդնոյի դատարանն անցած փետրվարին նրան 8 տարվա ազատազրկման է դատապարտել՝ ատելություն սերմանելու մեղադրանքով։

Վարշավան քաղաքական էր գնահատել լրագրողի դեմ Բելառուսի իշխանությունների գործողությունները։

Նմանատիպ նյութեր