1219 դիտում
17:38 29-05-2023
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Էդվարդ Ասրյանն իր և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից ջերմորեն շնորհավորել է բրիգադի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել՝ ծառայությունն ու առաքելությունը բարեխղճորեն կատարելու համար։
Բարձր գնահատելով խաղաղապահների պատրաստությունը՝ Էդվարդ Ասրյանն ընդգծել է, որ քաջ գիտակցելով խաղաղության արժեքը՝ հայ զինծառայողները պատվով են իրականացնում առաջադրված խնդիրները՝ կարևոր ներդրում ունենալով միջազգային անվտանգության և խաղաղության ապահովման գործում։
Հանդիսավոր արարողության ավարտին խաղաղապահ բրիգադի մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով։

Նմանատիպ նյութեր
1189 դիտում
21:50 30-05-2022
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Խաղաղապահ ուժերի բրիգադ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
907 դիտում
17:49 11-02-2023
Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈւ խաղաղապահ բրիգադ, զրուցել սպայակազմի հետ
784 դիտում
21:52 03-11-2023
Գերմանիայի ԱԳ նախարարը այցելեց Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադ
Այս բաժնից
373 դիտում
20:11 17-05-2024
Վահան Կոստանյանը հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի հետ
394 դիտում
19:58 17-05-2024
Միրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլեր