1303 դիտում
17:25 29-05-2023
Իսպանիայի վարչապետը ցրել է խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրություններ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ցրել է խորհրդարանը և հուլիսի 23-ին արտահերթ համընդհանուր ընտրություններ նշանակել՝ տարածաշրջանային և մունիցիպալ ընտրություններում իր գլխավորած Իսպանիայի սոցիալիստական աշխատանքային կուսակցության (PSOE) պարտության ֆոնին։
«Ես պետության ղեկավարին (թագավոր Ֆիլիպ VI-ին) տեղեկացրել եմ այսօր կեսօրին Նախարարների խորհուրդը հրավիրելու որոշման մասին՝ Կորտեսը ցրելու և համընդհանուր ընտրություններ նշանակելու համար»,- ասել է նա RTVE-ով հեռարձակված ելույթի ժամանակ։
Վարչապետի խոսքով, ընտրությունները տեղի կունենան հուլիսի 23-ին՝ համապատասխան որոշումը պաշտոնապես կընդունվի այս երեքշաբթի նախարարների խորհրդի արտահերթ նիստում։ Բացի այդ, Սանչեսը պաշտոնապես ճանաչել է տարածաշրջանային և քաղաքային ընտրությունների արդյունքները։ Գրեթե բոլոր քվեաթերթիկների հաշվարկի համաձայն՝ մայիսի 28-ին կայացած ընտրություններում, որոնք տեղի են ունեցել Իսպանիայի 17 շրջաններից 12-ում, հաղթել է գլխավոր ընդդիմադիր պահպանողական Իսպանիայի Ժողովրդական կուսակցությունը:

Նմանատիպ նյութեր
1325 դիտում
20:56 22-02-2014
Ուկրաինայի խորհրդարանը արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել
1272 դիտում
22:55 05-02-2014
Ուկրաինայի ընդդիմությունը սպառնում է ցրել Ղրիմի խորհրդարանը
4053 դիտում
14:59 19-08-2017
Վենեսուելայի «սահմանադիր ժողովը» ցրել է խորհրդարանը
Այս բաժնից
898 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1111 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
841 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը