«Եվրամայդան»-ին չաջակցելու համար Ուկրաինայի ընդդիմությունը հորդորել է պատժել Ղրիմի խորհրդարանին և օգնության համար պատրաստվում է դիմել Ռուսաստանին: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավոր Նիկոլայ Տոմենկոն, հայտնում է NB News-ը:
«Եթե Ղրիմի Գերագույն Ռադան շարունակելու է հակասահմանադրորեն գործել, ապա մենք ստիպված ենք լինելու այն ցրելու որոշում ընդունել»,- հայտարարել է պատգամավորը:
Տոմենկոն պահանջել է խորհրդարանական հետաքննություն անցկացնել Ռուսաստանին դիմելու Ղրիմի ուղերձի հարցով: