Ուկրաինայի խորհրդարանը արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները քվեարկել են նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկության համար և նախագահական արտահերթ ընտրությունների օր նշանակել մայիսի 25-ին:
Որոշման մեջ նշվում է, որ Վիկտոր Յանուկովիչի՝ Ուկրաինայի նախագահի իր պարտականություններից ոչ սահմանադրորեն հրաժարվելու հետ կապված, խորհրդարանը հարկադրված է նախագահական նոր ընտրություններ նշանակել:
Նախագծին կողմ է քվեարկել 328 պատգամավոր: