211652_close_icon
views-count889 դիտում article-date 11:08 29-05-2023

Էրդողանը ընտրատեղամասում կրկին գումար է բաժանել. ՏԱՍՍ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ, կրկին գումար է բաժանել։ Միջադեպի տեսանյութը հրապարակվել է սոցցանցերում։

Նա գումար է բաժանել Ստամբուլի ընտրատեղամասերից մեկի մոտ գտնվող դեռահասներին, հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Նրա ձեռքում եղել են 200 թուրքական լիրա արժողությամբ թղթադրամներ:

Գործակալությունը հիշեցնում է, որ Թուրքիայի ղեկավարը գումար էր բաժանել նաև նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեարկության ժամանակ, որը տեղի է ունեցել մայիսի 14-ին։

Նմանատիպ նյութեր