211652_close_icon

Զելենսկու գրասենյակի ներկայացուցիչը միջնորդական առաքելության մեկնարկից առաջ պայմաններ է ներկայացրել Վատիկանին

views-count1423 դիտում article-date 17:00 27-05-2023
Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու՝ Վատիկանի առաքելության մեկնարկից առաջ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մի շարք պայմաններ է առաջ քաշել։

Նա, մասնավորապես, նշել է, որ Սուրբ Աթոռը պետք է համաձայնի ռուսական զորքերի դուրսբերման վերաբերյալ Կիևի տեսակետին։

Իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում Պոդոլյակը նշել է, որ Կիևը կաջակցի Պապի խաղաղության նախաձեռնությանը միայն «եթե Վատիկանը նպաստի Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերմանը»։

Նաև, որպես պայմաններ, Պոդոլյակը նշել է Սուրբ Աթոռի օգնությունը ռազմագերիներին, քաղաքացիական գերիներին և երեխաներին Ուկրաինա վերադարձնելու հարցում։

Նմանատիպ նյութեր