211652_close_icon
views-count1120 դիտում article-date 13:20 27-05-2023

Այս պահին որևէ տեղեկություն չունենք, մենք նույնպես հետևում ենք. ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ

Այս պահին որևէ տեղեկություն չունենք, մենք նույնպես հետևում ենք, հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով ՀՀ ԶՈՒ երկու հայ զինծառայողների հետ կապի ընդհատմանը։ 

«Մանրամասների մասին առայժմ ոչինչ չենք կարող ասել, դեռ հետևում ենք իրադարձություններին եւ պատրաստ ենք մեր միջնորդական ծառայությունները տրամադրել»,- նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք,որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից ընհատվել է կապը՝ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ։ Ադրբեջանական կողմը հաստատել է, որ մեր զինծառայողները գերեւարվել են, սակայն ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին դեռ թույլ չեն տվել նրանց տեսակցել։

Նմանատիպ նյութեր