1219 դիտում
22:00 26-05-2023
«Միայն չարի դեմ մղվող հոգևոր պատերազմում Աստծո զորությամբ հաղթանակելուց հետո մեզ կտրվեն ֆիզիկական և նյութական հաղթանակներ»․ Երևանում ուխտերթ կանցկացվի
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Երևանում մայիսի 27-ին (շաբաթ օրը) ժամը 11։00-ին դարձի ու ապաշխարհության խորհրդով Սուրբ Աննա եկեղեցու բակից մեկնարկելու է Ուխտերթ դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։
«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը ուխտերթի խորհրդի մասին գրել է․
«Մեր կյանքը երկար ճանապարհ է և, հետևելով այդ ճանապարհին, մենք կարող ենք և՛ բարեպաշտության մեջ աճել, և՛ մեղքեր գործել: Շատ իրադարձություններ պահանջում են ինքնահրաժարում, դժվարությունները հաղթահարելու, կյանքի երկար ճանապարհը աղոթքով անցնելու կարողություն։ Ուխտերթը խորհրդանշական երթ է կյանքի ճանապարհով։ Մենք ինքներս մեզ և ուրիշներին ասում ենք, որ ուզում ենք գնալ Քրիստոսի ճանապարհով, քանի որ Տիրոջ հետ լինելը մեր երկրային կյանքի գլխավոր նպատակն է: Այդ ժամանակ մենք ոչ թե պարզապես քայլում ենք՝ հուսալով, որ խաչերով ու խաչվառներով երթը կարող է ինչ-որ կախարդական կերպով ազդել մեզ վրա, այլ մենք աղոթում ենք:
Ուխտերթը աղոթքի և մտորումների ժամանակն է սեփական կյանքի, ուղու և դրա իմաստի մասին: Տեր Հիսուսն ասաց. «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ»:
Եկեղեցական կյանքում կան արտաքին ավանդույթներ և ծեսեր, որոնք նպաստում են քրիստոնյայի ներքին հոգևոր աճին: Աղոթքով խաչի երթը քրիստոնյայի համար մի կարևոր հոգևոր փորձառություն է՝ շատ բաներ վերաիմաստավորելու հնարավորություն: Այս փորձառությունը հնարավոր չէ ձեռք բերել մտքի ուժով: Ոչ մի գիտելիք չի կարող տալ այն: Եվ այն փորձառությունը, որ տալիս է հավատացյալ եղբայրների ու քույրերի հետ միաբերան, միասիրտ ու միաբան աղոթքը՝ բացարձակապես եզակի է: Ուխտերթը նաև յուրօրինակ զոհաբերություն է, որով մասնակից քրիստոնյաները նվիրաբերում են իրենց ժամանակը՝ փառաբանելու Տիրոջը, մատուցելու իրենց խոնարհ հոգին ու զղջացող սիրտը, սրտաբուխ խնդրանքները: Մեր Տերը պատգամում է. «Ով որ ինձ կը խոստովանի մարդկանց առաջ, ես էլ կը խոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է։ Եւ ով ինձ կ՚ուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կ՚ուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է»։
Նման Ուխտերթին հավատով մասնակցելիս մենք ջանք ենք գործադրում վերափոխվելու, հրաժարվելու մեղքից, ինքնաքննությամբ զղջալու կատարած սխալների ու անօրինությունների համար, խոստովանելու դրանք, վերադառնալու Մայր Եկեղեցու գիրկը և ապաշխարելու, այսինքն՝ քաղելու հոգևոր պտուղներ, լինելու հոգևոր արթնության մեջ և դիմակայելու չարի խարդավանքներին: Միայն չարի դեմ մղվող հոգևոր պատերազմում Աստծո զորությամբ հաղթանակելուց հետո մեզ կտրվեն ֆիզիկական և նյութական հաղթանակները:
Սիրելի ժողովուրդ, այս Ուխտերթը դարձի ու ապաշխարության խորհրդով է: Եկեք մեր կոտրված ու բեռնավորված սրտերով՝ միասին քայլենք՝ Քրիստոսին վկայելով: Ճշմարիտ ապաշխարությունը սկսվում է ինքնաքննությունից, զղջումից, մեղքից հեռացումից, որը տանում է դեպի Աստծո հետ հաշտեցման, Տիրոջ կամքի գիտակցման և կատարման, սեփական ես-ի անտեսման՝ հանուն մենք-ի, սեփական անձի խոնարհման, որին հետևում է ինքնամաքրում, բժշկում, վերքերի ապաքինում, հոգևոր արթնություն, չարից հրաժարում և դրա դեմ սպառազինություն, ստի ճանաչում և մերժում, իրավիճակի համարժեք գնահատում, համախմբում:
Տերն Ինքն ի դեմս Խաչափայտի մասունքի առաջնորդելու է վաղվա Ուխտերթը: Այդ պատճառով ենք երթն անվանում «Ուխտերթ», մի փոքրիկ Ուխտագնացություն, որի էությունը ոչ թե Ա կետից Բ կետ տեղափոխվելու մեջ է, այլ Աստծուն աղոթքով փառաբանելու ու առ Քրիստոս հավատը վկայելու ցանկության մեջ, մեր Ուխտը՝ Դաշինքը Տիրոջ հետ վերահաստատելու մեջ: «Պայմանագրերը մարդկանց միջեւ են, իսկ Ուխտը` մարդկանց եւ Աստծոյ միջեւ։ Ամեն բանի հետ, ամեն բանից վեր Աստծուն ունենանք, աղօթքով և Տիրոջ օրհնութեամբ»։
Սիրելի հավատավոր եղբայրներ և քույրեր, ամուր պահենք մեր հայրերի Սրբազան հավատը, մեր քայլերն ուղղենք դեպի մեր փրկության տապանը՝ մայր Եկեղեցին, զգույշ լինենք հոգևոր շնացումից, չլսենք չարի շշնջոցը, հանկարծ չթուլացնենք Քրիստոսի սերը այդպիսի շշնջոցների պատճառով, այլ հավատարմությամբ արժանի օղակ լինենք անցած և գալիք սերունդների մեջ մեզ հասած ժառանգությունը փոխանցելու համար:
Տերը ողորմի ու օրհնի մեր երկիրը, եղբայրսիրության մեջ հաստատուն պահի, զորացնի աստվածսիրության և խոնարհության հոգու մեջ պահի:
ԱՄԵՆ»։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
517 դիտում
14:59 19-12-2024
Չարաշահումներ չկան, անճշտություններ են. Կոտայքի մարզպետն` իր աշխատակազմում հայտնաբերված խախտումների մասին
583 դիտում
14:41 19-12-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Առուշնյանին փոխարինել է Ջուլիետա Ազարյանը