211652_close_icon
views-count739 դիտում article-date 14:59 24-05-2023

Լուկաշենկոն թռել է Մոսկվա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով թռել է Մոսկվա, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական II համաժողովին (ԵՏՀ-2023) եւ մի շարք հանդիպումներ կունենա։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул первого» Թելեգրամ-ալիքը։

«Լուկաշենկոն Մոսկվայում է։ Ծրագիրը հագեցած է»,- նշվել է հաղորդման մեջ։

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 24-ին կայանալիք հանդիպման մասին։ ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հանդիպումը նախատեսվում է։

Լուկաշենկոն վերջին անգամ Մոսկվայում էր մայիսի 9-ին։ Նա ներկա էր Կարմիր հրապարակի զորահանդեսին՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակի։

Նմանատիպ նյութեր