211652_close_icon
views-count913 դիտում article-date 13:49 22-05-2023

Որդուս չեմ հորդորել հրաժարվել բողոքից, իր փաստարկներով նա զրկեց ինձ նման խնդրանքով կամ կոչով իրեն դիմելու հնարավորությունից․ Նիկոլ Փաշինյան

Որդուս չեմ հորդորել հրաժարվել բողոքից, որովհետև այդ թեմայով առաջին խոսակցության ժամանակ որդիս իր փաստարկներով զրկեց ինձ նման խնդրանքով կամ կոչով իրեն դիմելու հնարավորությունից։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես Հայաստանում չէի միջադեպի ժամանակ, երբ վերադարձա, տեսա, որ իրավական ընթացակարգեր են տրվել։ Երբ ես նրա հետ զրուցում էի, ինքն ասում էր՝ ամբողջ նպատակն և խնդիրն այն չէ, որ ՀՀ-ում իրավական ձևերով լուծվեն հարցերը, հիմա ես ո՞նց արձագանքեմ այդ փաստին, ես էլ իմ ընկերների կամ իմ ջոկատի անդամների խմբին վերցնեմ ու պատասխան գործողություն անե՞մ կամ անհարգալից վերաբերմունքին անհարգալից վերաբերմունքով պատասխանեմ, սպառնալիքին սպառնալիքով պատասխանեմ, առևանգմանը առևանգմամբ պատասխանեմ»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ որդին ասել է, որ նման մոտեցումը, բնականաբար, անընդունելի է և ՀՀ-ում մարդիկ պետք է արձանագրեն, որ հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծվեն։

«Ինքն ինձ ասաց, որ իմ ընկալմամբ սա է եղել քո քաղաքական գործունեության ու պայքարի ամբողջ նպատակն ու իմաստը, որից հետո ես չունեմ որևէ փաստարկ այդ կոչով կամ խնդրանքով նրան դիմելու»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր