211652_close_icon
views-count1033 դիտում article-date 16:06 29-07-2014

Ռոսբերգը համաձայն է, որ Հեմիլտոնը իրեն զրկեց մրցավազքը հաղթելու հնարավորությունից

Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը համաձայնվել է Mercedes-ի ավտոսպորտային բաժնի ղեկավար Տոտո Վոլֆի այն կարծիքի հետ, որ Լյուիս Հեմիլտոնը Հունգարիայի գրան-պրիի ժամանակ իրեն զրկեց մրցավազքը հաղթելու հնարավորությունից: Արդյունքում Հեմիլտոնը եզրագիծը հատեց 3-րդ, իսկ Ռոսբերգը 4-րդ տեղում: Հիշեցնենք, որ մրցավազքի ժամանակ Հեմիլտոնին հրահանգնվել էր իրենից առաջ թողնել Mercedes-ի իր թիմակից Նիկո Ռոսբերգին, սակայն բրիտանացին անտեսել էր հրահանգիչների հրահանգները: «Տոտո Վոլֆը ուսումնասիրել է բոլոր տվյալները: Ես համակարծիք եմ նրա հետ: Չնայած հրահանգներին` Լյուիսը ինձ չթողեց վազանց կատարել: Ակնհայտ է, որ դա լավ չէ: Այլևս չեմ ցանկանում խոսել այդ թեմայով: Չգիտեմ, թե ինչ է ասել Լյուիսը, սակայն ամեն ինչ ակնհայտ երևաց: Ավելի լավ է այդ հարցը մենք քննարկենք փակ դռների հետևում»,-Ռոսբերգի խոսքերը մեջբերում է Motosport-ը:

Նմանատիպ նյութեր