12250 դիտում
17:08 25-08-2024
Հակասանիտարական վիճակ ու գարշահոտություն՝ Երևանի Ֆանարջյան փողոցում. կեղտաջրերը հասնում են մինչև սեփական տներ ու դպրոց, իսկ «Վեոլիա ջուրը» ջայլամի կեցվածք է ընդունել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը բողոքներ է ստանում Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ֆանարջյան փողոցի 200-ից ավելի սեփական տներում բնակվող քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ տևական ժամանակ է փողոցում տիրում է հակասանիտարական վիճակ, գարշահոտություն ու դրա մեղավորը «Վեոլիա ջուր» ընկերությունն է։
Այսօր՝ օգոստոսի 25-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«21-րդ դար ենք ապրում, բայց ոնց որ քարե դար լինենք, ամբողջ փողոցում տիրում է գարշահոտություն, դիտահորից կեղտաջրերը դուրս են գալիս ու ողողում են ողջ փողոցը, սեփական տների ու նույնիսկ թիվ 117 դպրոցի տարածքը։ «Վեոլիա ջուր» էնքան ենք դիմել, որ արդեն մեր համարները գիտեն, էլ չեն էլ պատասխանում։
Երևանի քաղաքապետարան էլ են ենք դիմել, թաղապետարան էլ, նրանք էլ պատասխանում են, թե դա մեր տիրույթում չէ, «Վեոլիա ջուրը» պիտի խնդիրը լուծի։ Հասկացանք՝ «Վեոլիա ջուրը» պետք է լուծի, բա դուք, որպես քաղաքային ու տեղական իշխանություններ, ժողովրդին եք չէ՞ ծառայում ու հիմա քանի տարի է ողջ փողոցի բնակիչներով դիմում ենք պատկան մարմիններին, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Ամառվա այս տապին գարշահոտությունը խեղդում է, դիտահորից կեղտաջրերը թափվում ու հոսում են փողոցով։
Հիմա ի՞նչ անենք, ո՞ւմ դիմենք։ Հեսա մի քանի օրից ուսումնական տարին սկսվում է, պատկերացնում եք՝ էդ երեխեքը դպրոց են գնալու էդ անտեր ճանապարհով ու դպրանոցում էլ շնչելու են էդ գարշահոտը։
Ամոթ է, ասում են՝ դառնում ենք քաղաքակիրթ երկիր։ Եթե էս ճանապարհով պիտի բռնեք ձեր՝ քաղաքակիրթ երկիր դառնալու ճամփան, ավելի լավ է մի հատ թել գցեք վզներիցդ, կախվեք։ Մեր համբերության բաժակն արդեն լցվել է։
Վճարումները կանոնավոր կատարում ենք, բա եթե մենք՝ բնակիչներս, որպես սպառողներ, մեր պարտականություները պարտաճանաչ կատարում ենք, ապա հարգելի «Վեոլիա ջուր», ինչու եք ջայլամի կեցվածք ընդունել, թե ձեզ մոտ արդեն ավանդույթ է դարձել։
Իսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանն էլ պետք է այս պահից «Վեոլիա ջրին» պարտավորեցնեն, որ այս խնդիրը հրատապ լուծի, իսկ եթե ոչ, կմտածենք, որ քաղաքապետարանը ու թաղապետարանը խրախուսում են «Վեոլիա ջրի» նման փնթի ու անպատասխանատու աշխատանքը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+