Թողեք տարաձայնությունները, ամբիցիաները, միավորվեք. Լևոն Ջավախյանի կոչը
Գրող, արձակագիր Լևոն Ջավախյանը կոչ է հղել․
«ԿՈՉ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ
Դիմում եմ Անկախ Հայատանի առաջին նախագահ` Լևոն Տեր֊Պետրոսյանին, երկրորդ նախագահ` Ռոբերտ Քոչարյանին, երրորդ նախագահ` Սերժ Սարգսյանին, Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին երկրորդին , Կիլիկիո Կաթողիկոս Արամ Վեհափառին, Սփյուռքին, Հայոց ազդեցիկ կուսակցական և ոչ կուսակցական դեմքերին, մտավորականությանը, Համայն հայ հասարակությանը... Սև ամպեր են կուտակվել Հայոց ավետյաց Երկրի վրա, ամպերից էլ սպառնալից, թուխպ ու գորշ ուժեր են իշխում մեր գլխավերևում, արհավիրքը ծեծում է մեր դռները, ծանր աղետը ուր որ է կտեղա վերից և վարից, աջից ու ձախից... Թողեք ձեր տարաձայնությունները, թողեք Ձեր ամբիցիաները, խելք֊խելքի տվեք, ձեռք֊ձեռքի տվեք, միավորվեք հանուն Սրբության Սրբոցի` Հայոց աշխարհի հարատևման, Հայոց անկախության և պետականության գոյության համար.... Բռնությունն ու լկտիությունն այլևս սահման չունեն...
Գործելու ժամանակն է...
Մի թողեք, որ հայ ժողովուրդը արժանապատվությունից զուրկ խարխափի ստրկության զնդանում...
Վաղը ուշ կլինի...
Վաղը կարող է և չլինի...
21.5.23թ.»