211652_close_icon
views-count1036 դիտում article-date 15:50 21-05-2023

Բախմուտը չի զավթվել ռուսների կողմից. Զելենսկին պարզաբանել է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ճապոնիայում պարզաբանել է Բախմուտի մասին իր խոսքերը՝ նշելով, որ այս պահի դրությամբ քաղաքը հաստատ ամբողջությամբ չի գրավվել ռուսների կողմից։ Զելենսկին այս մասին ասել է Հիրոշիմայում մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է pravda.com.ua-ն:

«Մենք դիմանում ենք և կռվում մեր մարտիկների քաջության և մեր մտքի շնորհիվ։ Մենք չենք թողնում, որ մարդիկ մեռնեն, մեզ համար մարդիկ գանձ են, սա ամենակարևորն է, որ ունենք։ Թյուրըմբռնումներ չկան։ Ես հստակ հասկանում եմ, թե ինչ է կատարվում Բախմուտում, և բոլորս հստակ հասկանում ենք, թե ինչու է արվում այս ամենը։ Ես չեմ կարող ձեզ հետ կիսել մեր զինվորականների մարտավարական հայացքները... բայց մենք հասկանում ենք մի փոքր ավելին, և մենք հաղթելու ենք։ Այսօր զինվորականները շատ կարևոր առաջադրանքներ են կատարում, Բախմուտում են, թե ինչ կետերում, չեմ ասի, բայց սա խոսում է այն մասին, որ Բախմուտն այսօր չի գրավվել Ռուսաստանի Դաշնության կողմից։ Սրա վերաբերյալ երկու կամ երեք մեկնաբանություն լինել չի կարող», - ասել է Զելենսկին:

Աղբյուրը մանրամասնում է, որ լրագրողները պարզաբանում են խնդրել Զելենսկուց, քանի որ  որոշ լրատվամիջոցներ Բախմուտի գրավման վերաբերյալ լուրեր էին տարածել։

Նմանատիպ նյութեր