211652_close_icon
views-count886 դիտում article-date 13:17 05-05-2023

«Վագները» որոշել է մայիսի 10-ից հետո լքել Բախմուտը

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտնել է, որ իր մարտիկները մայիսի 10-ին կլքեն ուկրաինական Բախմուտ քաղաքը, եթե զինամթերքի պակասը չլրացվի։ Այդ մասին նա հայտնել է թելեգրամյան տեսաուղերձում։

Պրիգոժինի խոսքով՝ զինամթերքի բացակայության պատճառով վագներականների կորուստներն օրեցօր ավելանում են։

«Չնայած դրան, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հրամանատարների խորհուրդը որոշել է պահել իր դիրքերը և շարունակել հարձակումը Բախմուտի վրա մինչև 2023 թվականի մայիսի 10-ը, որպեսզի ռուսների համար սրբազան տոնը՝ մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը, դիմավորվի ռուսական զենքի փայլով»,- ասել է նա:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Բախմուտ քաղաքը կարևոր պաշտպանական հանգույց է Դոնբասում ուկրաինական զորքերի համար: Այն վերահսկողության տակ վերցնելը թույլ կտա հետագա հարձակողական գործողություններ իրականացնել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության խորքում։

Հայտնի է, որ ռուսական ուժերը վերահսկում են քաղաքի մի մասը։

Նմանատիպ նյութեր