Զելենսկին հանդիպել է Բայդենի հետ G7-ի գագաթնաժողովում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը Հիրոսիմայում G7 գագաթնաժողովի ժամանակ հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում է CNN-ը։
Զելենսկու պաշտոնական Telegram ալիքը նույնպես հրապարակել է 2 նախագահների հանդիպման լուսանկարը։
Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ավելի վաղ լրագրողներին հայտնել էր 2 նախագահների հանդիպման պլանների մասին: «Մենք ակնկալում ենք, որ նախագահը երկկողմ հանդիպում կունենա նախագահ Զելենսկու հետ»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ հանդիպումը տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 14:00-ից հետո (Երևանի ժամանակով 07:00-ից հետո):
Բայդենը «կշարունակի վերահաստատել Միացյալ Նահանգների ուժեղ և վճռական աջակցությունն Ուկրաինային»,- ասել է պաշտոնյան։