211652_close_icon
views-count906 դիտում article-date 09:37 12-12-2022

Զելենսկին հայտարարել է, որ G7-ի առցանց գագաթնաժողովից առաջ համակարգել է դիրքորոշումները Բայդենի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ համակարգել է դիրքորոշումներն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ G7-ի երկրների առցանց գագաթնաժողովից առաջ։ Այս մասին Զելենսկին հայտնել է իր թելեգրամյան ալիքում հրապարակված տեսաուղերձում։

Զելենսկին նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահի հետ, որը «ինչպես միշտ բովանդակալից ու օգտակար է եղել»։

«Մենք ամուր պայմանավորվածություններ ունենք… Այսօր կկայանա «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը, որին կմասնակցի Ուկրաինան, և այժմ մենք համաձայնեցրել ենք մեր դիրքորոշումներն Ամերիկայի հետ»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Բայդենը հայտարարել է, որ Կիևի առաջարկած «խաղաղության բանաձևը» դրական է ընկալվում։

«Քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում համագործակցության, հակաօդային պաշտպանության, հրետանու, ենթակառուցվածքների պաշտպանության ու էներգետիկայի վերաբերյալ հարցեր»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Նմանատիպ նյութեր