4 տարվա դադարից հետո Վրաստանից առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում
Չորս տարվա ընդմիջումից հետո Թբիլիսի-Մոսկվա ուղիղ չվերթներ իրականացնող վրացական Georgian Airways ավիաընկերության առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնկուկովո» օդանավակայանում: Հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Օդանավը բեռնված է եղել մոտ 80 տոկոսով: Ընկերության թռիչքի թույլտվությունը տրվել է մայիսի 16-ին։
Մայիսի 19-ին հայտնի էր դարձել, որ ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռն առաջին թռիչքն է կատարել Մոսկվայից Թբիլիսի այն բանից հետո, երբ Ռուսաստանը վերացրել է երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության արգելքը։