211652_close_icon
views-count1156 դիտում article-date 10:01 20-05-2023

Հիմնազուրկ է Թովմասյանին պաշտոնանկ անելու նախագիծը․ որոշում կա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է ․««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ վարչության վերջին նիստի օրակարգում եղել է երկու հարց: ՔՊ-ամերձ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առաջին հարցը եղել է ՀԱՊԿ-ի թեման, իսկ երկրորդ հարցը՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնից հեռացնելու մասով նախագծի քննարկումը: ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալու մասով Փաշինյանը թիմակիցներին հրահանգել է այլեւս փակել թեման, հանել այդ հարցն օրակարգից, որեւէ հայտարարություն չանել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով՝ պատճառաբանելով, որ, ճիշտ է, ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտականությունները, բայց այդ կազմից դուրս գալը շատ թանկ գին կնստի ՀՀ-ի վրա: Ինչ վերաբերում է Թագուհի Թովմասյանին պաշտոնից զրկելուն, ապա տեղեկացանք, որ վարչության անդամներից մի քանիսն ասել են, որ հիմնազուրկ է Թովմասյանին պաշտոնանկ անելու նախագիծը:

«Չենք կարող պաշտոնից հեռացնել հանձնաժողովի նախագահին՝ նիստի անդամների խոսքը չսահմանափակելու հիմքով: Թույլ հիմքեր են ներկայացվում. խայտառակ կլինենք»,- ներկաներից մեկը մոտավորապես այսպես է արտահայտվել: Հնչել է նաեւ տեսակետ, որ այս փուլում դա ամենակարեւոր հարցը չէ, որով պետք է իշխանությունը զբաղվի: Ի վերջո, որոշվել է Թովմասյանի պաշտոնանկության հարցը այդ պահի դրությամբ հանել օրակարգից, համենայնդեպս, երեքշաբթի մեկնարկող ԱԺ նստաշրջանում չի լինի այդ հարցը: ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցեցին նաեւ, որ ԱԺ միակ ընդդիմադիր պաշտոնյային հեռացնելու հարցն օրակարգից չի հանվել. պայմանավորվել են Թովմասյանի հարցին անդրադառնալ՝ հունիսի վերջին քառօրյային ընդառաջ: Այսինքն՝ հարցը վերջնականապես փակ չէ, ՔՊ-ն այն թողել է օդում կախված»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր