Օզին պաշտոնական սոցիալական կայքի հարթակում տեղադրել է տեսանյութ, որտեղ հնչել են հիմնազուրկ և ռասիստական մեղադրանքներ՝ ուղղված Լոս Անջելեսի հայ համայնքին․ Գոհար Վեզիրյան
Հայաստանում և ԱՄՆ հայ համայնքում հայտնի լրագրող Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուզոմը ժամեր առաջ հայտարարություն է տարածել, որտեղ ասված է․ «Իմ գրասենյակը քաղաքացիական իրավունքների բողոք է ներկայացրել՝ պահանջելով հետաքննություն իրականացնել Դոկտոր Մեհմեդ Օզի կողմից Կալիֆոռնիայում ապրող հայերին ուղղված հիմնազուրկ և ռասիստական մեղադրանքների վերաբերյալ»։ Նամակում մասնավորապես նշվում է, որ հունվարի 27-ին ԱՄՆ պետական Մեդիքեր եւ Մեդիքեյդ առողջապահական ծրագրերի ծառայության տնօրեն Օզին պաշտոնական սոցիալական կայքի հարթակում տեղադրել է տեսանյութ, որտեղ հնչել են հիմնազուրկ և ռասիստական մեղադրանքներ՝ ուղղված Լոս Անջելեսի հայ համայնքին։
Հունվարի 27-ին, ԱՄՆ-ում ծնված, բայց նաեւ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող պաշտոնյան իր տեսանյութում խոսել է հայերի եւ ռուսների կողմից իրականացվող բժշկական խարդախությունների մասին։ Լոս Անջելեսում միլիարդների հասնող առողջապահական ապօրինությունների համար նա մեղադրել է հայ-ռուսական մաֆիային։ Տեսանյութում նա ցուցադրել է հայկական փոքրիկ բիզնեսների պատկանող շենքեր, մասնավորապես՝ հացի եւ խմորեղենի արտադրամասեր, որոնք ներկայացվել են կեղծ բժշկական կենտրոններ։
Այսօր արդեն Կալիֆոռնիայի նահանգապետը հայտարարել է, որ բարձրաստիճան պաշտոնյայի տեսանյութի հրապարակումից հետո, կադրում հայտնված խմորեղենի արտադրամասերից մեկի վաճառքը մոտավորապես 30% կրճատվել է։
Նշենք, որ Նյուզոմի գրասենյակը բողոքը ներկայացրել է Կալիֆոռնիայում գտնվող հայ համայնքի անունից։ Նա պահանջել է հետաքննություն իրականացնել և միջոցներ ձեռնարկել Title VI (Civil Rights Act of 1964) խախտումների վերաբերյալ։
Իմիջայլոց, Մեհմեդը Թրամփի կողմից է նշանակվել․ նրա վստահելի-սիրելներից է։ Տեսնայութն էլ ավելորդ չտարածեմ, որովհետեւ հայկական փոքր բիզնեսներն իսկապես տուժել են էս վերջին օրերի խժդժություններից»։