211652_close_icon

Համաձայնեցվում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի աշխատանքային խմբի հանդիպման ժամկետները․ ՌԴ փոխվարչապետ

views-count901 դիտում article-date 22:27 19-05-2023
Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ դեմ առ դեմ հանդիպման ժամն ու վայրը կորոշվի երեք երկրների փոխվարչապետերի խորհրդակցություններից հետո։ Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այսօր օրվա ընթացքում ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացվում Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների միջև՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հարցի շուրջ եռակողմ աշխատանքային եռակողմ աշխատանքային ծրագրի շրջանակներում՝ մեր համանախագահության ներքո»,- ասել է Օվերչուկը։

Նմանատիպ նյութեր