3148 դիտում
18:20 24-06-2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի 2-րդ նիստը կկայանա Մոսկվայում. ժամկետը համաձայնեցվում է 2 կողմի հետ. Լավրով
Tert.am-ը գրում է. Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են սահմանազատման հանձնաժողովի շրջանակում երկրորդ հանդիպման պատրաստակամությունը և չեն ազդարարել, որ մտափոխվել են։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Երևան իմ այցի ժամանակ մենք խոսել ենք և՛ վարչապետի (Նիկոլ Փաշինյանի), և՛ արտաքին գործերի նախարարի (Արարատ Միրզոյանի) հետ, նրանք հաստատել են իրենց պատրաստակամությունը մասնակցելու սահմանազատման հանձնաժողովի երկրորդ հանդիպմանը: Սա հանդիպումը համաձայնեցվել է Մոսկվայում, մեր տարածքում, և մենք այժմ ընտրում ենք ժամկետներ, որոնք հարմար կլինեն երկու կողմերի համար»,- ասել է Լավրովը:
«Ես որևէ ազդանշան չեմ նկատել, որ կողմերը մտափոխվել են կամ փոխել են իրենց կարծիքը կամ չեմ ցանկանում մասնակցել այս աշխատանքին»,- հավելել է նա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 23-ին հրամանագրեր են ստորագրել սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու մասին։ Մայիսի 24-ին կայացել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի առաջին նիստը։

Նմանատիպ նյութեր
1018 դիտում
15:00 31-01-2024
Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովի շրջանակում
Այս բաժնից
817 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
475 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը