211652_close_icon
views-count802 դիտում article-date 12:57 19-05-2023

Մայիսի 20-ին Մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Այս մասին հաղորդագրություն է տարածել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը։

«Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Միայն ս․թ․ մայիսի 20-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն ս․թ․ մայիսի 21-ին՝ ժամը 01:00-ին», - ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր