211652_close_icon
views-count1108 դիտում article-date 08:59 19-05-2023

Ով է գլխավոր դատախազի նորանշանակ խորհրդականը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սույն թվականի մայիսի 12-ին, գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով, դատախազի խորհրդական է նշանակվել Եվա Սաղոյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Եվա Սաղոյանը պատահական մարդ չէ. նա 2021թ. հուլիսի 14-ին Սնանկության դատարանի դատավոր նշանակված Լիլիթ Սաղոյանի քույրն է։ Եւ այս իրավիճակում հետաքրքիր է, թե երկու քույրերը ինչպես են հակակշռելու դատախազություն-դատարան մոզաիկան՝ բնակվելով նույն հարկի տակ՝ Շենգավիթ վարչական շրջանում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր