slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Էապես կբարձրանան ոստիկանության ծառայողների աշխատավարձերը. Վահե Ղազարյանն այցելել է Ոստիկանության զորքեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Էապես կբարձրանան ոստիկանության ծառայողների աշխատավարձերը. Վահե Ղազարյանն այցելել է Ոստիկանության զորքեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1798 դիտում article-date 11:09 18-05-2023
Մայիսի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է Ոստիկանության զորքեր։ Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի ուղեկցությամբ նա շրջել է տարածքում, եղել Հավերժության պուրակում, որտեղ սահմանների պաշտպանության և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների անվանական ծառերն են։ Հայտնում է ՆԳՆ-ն։

Նույն օրը Ոստիկանության զորքերում տեղի է ունեցել նաև աշխատանքային խորհրդակցություն։

Ներքին գործերի նախարարը ողջունելով ներկաներին՝ խոսել է ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մասին։ Անդրադառնալով հատկապես Ոստիկանական գվարդիայի կազմավորմանը՝ նա խոսել է ընթացքի, նպատակի և կարևորության մասին։

Վահե Ղազարյանը, ընդգծելով Ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների բարձրացման հարցը, ներկայացրել է ձեռնարկվող քայլերի մասին։ Այդ ուղղությամբ նա հատկապես շեշտել է ատեստավորման գործընթացի կարևորությունը, ինչի շնորհիվ էապես կբարձրանան ծառայողների աշխատավարձերը։ Քննարկվել են նաև Ոստիկանության զորքերի ծառայողների բարոյահոգեբանական վիճակին, սպառազինությանն ու տեխնիկային վերաբերող հարցեր։

Ավարտին Ներքին գործերի նախարարը Ոստիկանության զորքերի հրամանատարությանը տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր