Պատժամիջոցային ապրանքները Ռուսաստան են հասնում Կենտրոնական Ասիայի եւ Հայաստանի միջոցով. Պաոլո Ջենտիլոնի
ԵՄ-ն պնդում է, որ արձանագրում է ԵՄ-ից դեպի Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ, այդ թվում՝ Ղազախստան եւ Ղրղըզստան, ինչպես նաեւ Հայաստան եւ այդ երկրներից Ռուսաստան առեւտրային հոսքերի կասկածելի աճ: Այս մասին հայտարարել է տնտեսության հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին՝ ներկայացնելով ԵՄ Մաքսային միության բարեփոխման վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկները։
«ԵՄ առանձին երկրների մաքսային համակարգերի տարբերությունները թույլ են տալիս նրանց, ովքեր ցանկանում են շրջանցել մեր պատժամիջոցները, դա անել առանձին համակարգերի բացերի շնորհիվ։ Առեւտրի միջոցով պատժամիջոցները շրջանցելու որոշակի ձեւեր կան։ Մենք երեկ ԵՄ տնտեսության եւ ֆինանսների հարցերով խորհրդում նախարարներին տվյալներ ներկայացրեցինք։ Կա ԵՄ-ից դեպի Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ, Հայաստան, Ղազախստան, Ղրղըզստան արտահանման ակնհայտ աճ, եւ կա այդ երկրներից դեպի Ռուսաստան արտահանման մոտավորապես համադրելի աճ»,- ասել է Ջենտիլոնին։
Եվրահանձնակատարը օրինակ է բերել՝ նշելով, որ ԵՄ-ում նկատվում է ԵՄ-ից Ղազախստան արտահանման 185 մլն եվրոյի աճ, եւ 186 մլն-ով աճել է Ղազախստանից Ռուսաստան արտահանումը։ «Ես ոչ մեկին մատնացույց չեմ անում, բայց դա ակնհայտ է»,- ասել է նա։