4542 դիտում
19:24 17-05-2014
10 լեգենդար ֆուտբոլիստներ, ովքեր այս տարի կավարտեն իրենց կարիերան
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իրենց կարիերան կավարտեն այնպիսի լեգենդար ֆուտբոլիստներ, ինչպիսիք են` Կարլես Պույոլը, Ռայան Գիգզը, Խավիեր Ձանետտին, Ջի-Սուն Պակը, Ռաուլը, Ռոժերիո Սենին, Ժունինիո Պերնամբուկանոն,Գաբրիել Հայնցեն, Մաուրո Կամորանեզին և Կրիստիան Կիվուն:
[b]1.Կառլես Պույոլ[/b]
Իսպանական ֆուտբոլի լավագույն պաշտպաններից մեկը հրաժեշտ է տալիս մեծ սպորտին: Առաջին անգամ Պույոլը «Բարսելոնա»-ի կազմում դուրս է եկել 1999 թվականին: Կատալոնական ակումբում հանդես է եկել 593 հանդիպումներում եւ խփել 18 գոլ: Թիմի հետ միասին վեց անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, երեք անգամ դարձել Չեմպիոնների լիգա-ի գավաթակիր, ինչպես նաեւ հինգ անգամ հաղթել է Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում: Ավագը խաղացել է կատալոնական ակումբում իր ամբողջ կարիերայում:
Լեգենդար կենտրոնական պաշտպանը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 100 հանդիպում, որի կազմում 2008 թ.-ին դարձել Եվրոպայի չեմպիոն եւ 2010-ին նվաճել Աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ազգային հավաքականի կազմում Պույոլը խփել է ընդամենը երեք գնդակ: Վերջինը եղել է 2010-իի ԱԱ կիսաեզրափակչում խփած գոլը:
[img]http://www.zoomnews.es/sites/default/files/images/old/puyol_barcelona_dentro_getty040513.jpg[/img]
[b]2. Ռայան Գիգզ[/b]
Ռայան Գիգզը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում հանդես է եկել1990 թ.-ից: 40-ամյա կիսապաշտպանը անցկացրել է 963 հանդիպում` խփելով 168 գնդակ: Ակումբի հետ 13 անգամ նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը և երկու անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող:
[img]http://i2.manchestereveningnews.co.uk/incoming/article667586.ece/alternates/s615/C_71_article_1596028_image_list_image_list_item_0_image.jpg[/img]
[b]3. Խավիեր Ձանետտի[/b]
«Ինտերի» ավագ Խավիերն իտալական ակումբի կազմում հանդես է եկել19 մրցաշրջան: Այդ ընթացքում 40-ամյա վետերանը դարձել է Իտալիայի չեմպիոն (5 անգամ), Իտալիայի գավաթակիր (4), Իտալիայի սուպերգավաթակիր (4), ՈՒԵՖԱ-ի գավաթակիր (1), Չեմպիոնների լիգայի գավաթակիր (1) եւ ակումբային աշխարհի չեմպիոն (1):
[img]http://intermilano.ru/uploads/posts/2013-04/1367304585_javier-zanetti-short-hairstyles-picture.jpg[/img]
[b]4. Ջի-Սուն Պակ[/b]
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին 33-ամյա կիսապաշտպան Ջի-Սուն Պակը հանդիսանում է Ասիայի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը: Կիսապաշտպանն իր վերջին հանդիպումը անցկացրել է մայիսի 3-ին «ՊՍՎ Էյնդհովեն»-ի կազմում, որտեղ նա հանդես էր գալիս վարձավճարի հիմունքներով:
[img]http://i2.mirror.co.uk/incoming/article807875.ece/alternates/s615/Ji-Sung%20Park%20of%20Manchester%20United%20celebrates%20scoring%20their%20sixth%20goal%20during%20the%20Barclays%20Premier%20League%20match%20between%20Manchester%20United%20and%20Arsenal[/img]
[b]5. Ռաուլ Գանսալես[/b]
Ռաուլը 16 տարի շարունակ հանդես է եկել Մադրիդի «Ռեալ»-ում, որի կազմում հանդիսանում է ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուններից մեկը եւ համարվում է արքայական թիմի լեգենդներից մեկը: Իսպանիայի ընտրանու նախկին ավագն ազգային թիմի կազմում հանդես է եկել 10 տարի (մինչեւ 2010 թ. համարվում էր ազգային թիմի լավագույն ռմբարկու): Արքայական ակումբի հետ երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի գավաթը, վեց անգամ նվաճել Իսպանիայի չեմպիոնության տիտղոսը, հինգ անգամ դարձել է Իսպանիայում տարվա ֆուտբոլիստ: Եվրոպական ակումբային ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն, խփած գոլերի քանակով ՈՒԵՖԱ - ի Չեմպիոնների լիգայի ռեկորդակիրը ընդգրկված է «ՖԻՖԱ - 100»-ի (աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստներ) ցուցակում:
[img]http://www.uefa.com/MultimediaFiles/Photo/competitions/UCL/90/74/87/907487_w2.jpg[/img]
[b]6. Ռոժեիրո Սենի[/b]
Բրազիլացի դարպասապահն ազգային ընտրանու հետ 2002 թ.-ին նվաճել է Աշխարհի գավաթը: 41-ամյա Սենին համարվում է բրազիլական ֆուտբոլի լեգենդներից մեկը: Իր ողջ 23 տարվա ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Սան Պաուլո» ակումբում: Թիմի կազմում ավելի քան 1000 խաղերում նա խփել է 115 գոլ: ՖԻՖԱ - ի կողմից պաշտոնապես հանդիսանում է պատմության մեջ ամենաշատ գոլ խփած դարպասապահը:
[img]http://footballhd.ru/uploads/posts/2014-04/1396604618_seni.jpg[/img]
[b]7. Ժունինիո Պերնամբուկանո[/b]
Բրազիլացի նախկին ֆուտբոլիստը հանդիսացել է տուգանային հարվածների վարպետ:
Ժունինիո Պերնամբուկանոն համաշխարհային համբավը ձեռք է բերել «Լիոն»-ում հանդես գալու տարիներին (2001-09), որի կազմում յոթ անգամ անընդմեջ դարձել է Ֆրանսիայի առաջնության չեմպիոն, որտեղ էլ մասնակցելով 248 խաղերին խփել է 75 գնդակ:
Ֆուտբոլիստի «Պերնամբուկանո» մականունը տրվել է, որպեսզի տարբերակեին Ժունինիո Պաուլիստայից: Պերնամբուկանո նշանակում է «Պերնամբուկ նահանգից»:
[img]http://www.termometropolitico.it/media/2013/08/juninholyon.jpg[/img]
[b]8. Գաբրիել Հայնցե[/b]
35 - ամյա պաշտպանը հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Ռեալ Մադրիդ»-ը, «Մարսել»-ը եւ «Ռոմա»-ն: Իսկ 2012 թ.-ից հանդես է եկել արգենտինական «Նյուելս Օլդ Բոյս» ակումբում:
Պաշտպանն իր կարիերայի ընթացքում դարձել է Անգլիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի չեմպիոն: Նաեւ 2004 թ.-ի Աթենքի օլիմպիական խաղերում Արգենտինայի ազգային հավաքականի կազմում նվաճել է ոսկե մեդալ:
Արգենտինացի ձախ պաշտպանի հայրը գերմանացի է, մայրը` իտալուհի, այդ իսկ պատճառով նա ունի երեք անձնագիր արգենտինական, գերմանական եւ իտալական:
[img]http://www.rantsports.com/soccer/files/2013/06/Gabriel-Heinze-Argentina-Soccer.jpg[/img]
[b]9. Մաուրո Կամորանեզի[/b]
«Յուվենտուս»-ի նախկին ֆուտբոլիստ Մաուրո Կամորանեզին թուրինյան ակումբի հետ նվաճել է Իտալիայի առաջնության չեմպիոնության եւ երկրի Սուպերգավաթի տիտղոսները, իսկ Իտալիայի հավաքականի հետ 2006 թ.-ին դարձել է աշխարհի չեմպիոն: Կամորանեզիի վերջին ակումբը եղել է արգենտինական «Ռասինգ»-ը:
[img]http://www.uefa.com/multimediafiles/photo/competitions/ucl/75/21/73/752173_biglandscape.jpg[/img]
[b]10. Կրիստիան Կիվու[/b]
Ռումինացի ֆուտբոլիստ Կրիստիան Կիվուն հանդես է եկել «Ինտեր»-ում, «Ռոմա»-ում եւ «Այաքս»-ում: Մարտի 31-ին Միլանի «Ինտերն» ու Կիվուն փոխադարձ համաձայնությամբ խզել էին պայմանագիրը: Ընթացիկ մրցաշրջանում Կիվուն վնասվածքների պատճառով ոչ մի հանդիպում չի անցկացրել:
33-ամյա Կիվուն Ռումինիայի հավաքականում անցկացրել է 75 հանդիպում: Նա 2008-2010թթ. Իտալիայի եռակի չեմպիոն է, 2010թ. Չեմպիոնների լիգայի գավաթակիր:
[img]http://www.sempreinter.com/wp-content/uploads/2012/03/Chivu-650-2.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
5803 դիտում
10:31 24-05-2017
Այս տարի 12-րդ դասարանը կավարտեն ավագ և միջնակարգ դպրոցների 19.618 շրջանավարտներ. «Հայկական ժամանակ»
182087 դիտում
17:56 30-11-2020
Լեգենդար «Եղնիկներ» զորամասի լեգենդար հրամանատարն ու լեգենդար զինվորները աչքի լույսի պես են պահում սահմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2572 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
3880 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2866 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ