763 դիտում
17:37 16-05-2023
Քննարկվել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության և Մեծ Բրիտանիայի դեսպանատան միջև համագործակցության հնարավոր ուղղություններն ու հեռանկարները
Փրկարար ծառայության տնօրեն, Ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանը մայիսի 16-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան, հյուպատոս Փոլ Մորրիսին և վարչական ծառայությունների ղեկավար Տաթևիկ Սիմոնյանին։ Տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Հանդիպմանը ներկա էին ՓԾ տնօրենի տեղակալներ՝ գնդապետ Տ․Պետրոսյանը, գնդապետ Ե․Կարապետյանը և գնդապետ Դ․Սարգսյանը։ Հանդիպման նպատակն էր քննարկել Մեծ Բրիտանիայի դեսպանատան և ՆԳՆ փրկարար ծառայության միջև համագործակցության հնարավորությունները և հեռանկարները։
Կամո Ցուցուլյանը հյուրերին է ներկայացրել Փրկարար ծառայության ներկայիս բարեփոխումների, աղետների ռիսկի կառավարման բնագավառում իրականացվող աշխատանքների, ծառայությունում անցկացվող սեմինար-պարապմունքների, վերապատրաստումների կարևորության, փորձի փոխանակման և ոլորտի զարգացման հնարավոր ուղղությունների վերաբերյալ մի շարք հարցեր։ Խոսելով թեմայի շուրջ՝ Կ․Ցուցուլյանն անդրադարձել է նաև ոլորտում առկա խնդիրներին և դրանց ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայության կողմից իրականացվող ընթացիկ միջոցառումներին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Փոլ Մորրիսը կարևորել է համագործակցության ընդլայնումը և շարունակականությունը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագայում փորձի փոխանակման շրջանակներում Մեծ Բրիտանիայում իրականացնել փրկարար ծառայողների մասնագիտական վերապատրաստումներ, մասնավորապես շեշտը դրվել է կինոլոգիական և սակրավորական ջոկատների վերապատրաստման դասընթացների կազմակերպման և անցկացման վրա։
Կամո Ցուցուլյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչներին այցի համար՝ հույս հայտնելով, որ համագործակցության զարգացման արդյունքում համատեղ իրականացվելիք ծրագրերն առավել առարկայական կդառնան և կնպաստեն ոլորտի զարգացմանը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
736 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2092 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
733 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար