211652_close_icon
views-count631 դիտում article-date 15:15 16-05-2023

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին վերանորոգվում է

Վերանորոգման պատճառով մայիսի 15-ից դադարեցվել է գնացքների երթևեկությունը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով, հայտնել է «Վրացական երկաթուղի» ընկերությունը։

Փակ հատվածի վերանորոգման աշխատանքները իրականացնում է «Ադրբեջանական երակաթուղի» ընկերության մասնաճյուղը։ Վերանորոգման համար նախատեսված ժամկետը չի նշվում։

Անցած տարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել էր, որ Բաքու-Թբիլիսի-Ջեհյան երկաթուղում լրացուցիչ ներդրվելու է 100 միլիոն դոլար, որի շնորհիվ 5 անգամ կբարձրանա այդ երկաթուղու թողունակությունը։

Նմանատիպ նյութեր