Հոկտեմբերի 30-ին պաշտոնապես կբացվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը
Հոկտեմբերի 30-ին Բաքվում տեղի է ունենալու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացումը:
APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ պաշտոնական արարողությանը մասնակցելու է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, որը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով հոկտեմբերի 30-ին կմեկնի Բաքու: Ակնկալվում է, որ երկաթգծի հանդիսավոր բացմանը ներկա կլինի նաև Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանը:
Հայաստանը շրջանցող շուրջ 900-կիլոմետրանոց այդ երկաթուղու շինարարությունը սկսվել է 10 տարի առաջ՝ 3 երկրների նախաձեռնությամբ: